ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

Նիկոլ Փաշինյան. Հետևողական ենք լինելու Ղարաբաղին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հարցում

Նիկոլ Փաշինյան. Հետևողական ենք լինելու Ղարաբաղին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հարցում
26.11.2018 | 23:49

«Իմ քայլը» դաշինքը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նախընտրական քարոզարշավը սկսեց Թալինից, որից հետո Մարալիկ, այնուհետև Արթիկ և իր այսօրվա նախընտրական քարոզարշավը կեզրափակի Գյումրիում՝ Վարդանանց հրապարակում, որտեղից էլ այս տարվա մարտի 31-ին սկսել էր իր քայլերթը, որը ավարտվեց իշխանափոխությամբ:


Թալիում և Մարալիկում հանդիպումների ժամանակ վարչապետի պաշտոնակատարը ընդգծեց, որ այս պահից մեկնարկում է տնտեսական հեղափոխության փուլը, քանի որ կան ներդրողներ, որոնք պատրաստ են ներդրումներ անել, աշխատատեղեր բացել: Շատ չակերտներ չբացելով՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ արդեն իսկ կան պայմանավորվածություններ և առաջիկայում՝ հաջորդ տարի աշխատատեղերի բացման առնչությամբ կտեսնենք տեղաշարժեր:


Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչու ընտրական օրենսգիրքը չփոխվեց: «Մեզ քննադատում են, ասում են՝ դուք պարտավորվել էիք, որ ընտրական օրենսգիրքը կփոխեք՝ չփոխեցիք: Բայց ես ուզում եմ ասել, որ այստեղ էլ մեր թիմը լիարժեք իր պարտավորությունը կատարել է, որովհետև մենք ընտրական օրենսգրքի նախագիծը պատրաստել ենք, երկու անգամ մտցրել ենք Ազգային ժողով և մեզնից կախված ջանքերը գործադրել ենք, որ էդ օրենսգիրքը ընդունվի, - հիշեցրեց Փաշինյանը՝ շարունակելով, -բայց մի անգամ վերջին պահին իրեք հոգի էն կողմիցա փախել, վերջին պահին էրկու հոգի էն կողմ: Ի վերջո՝ մենք խորհրդարանում ունեցել ենք մաքսիմում 9 ձայն, ու մեզ ասում են՝ գիտեք ինչ, բա գնայիք՝ հարկադրանքով էդ ընտրական օրենսգիրքը ընդունել տայիք: Եթե մենք էդ ճանապարհով գնայինք, ամբողջ խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը կլիներ կասկածի տակ, որովհետև նրանք լացուկոծով գնալու էին միջազգային հանրության մոտ, ասելու էին՝ մենք նախկինում ունեինք Ընտրական օրենսգիրք, որը միջազգային հանրության կողմից ընդունված էր: Նրանք անընդհատ մեզ սադրանքի էին ենթարկում, որ մենք գնայինք՝ իրենց ստիպեինք, որ իրենք ստիպելով քվեարկեն, որպեսզի ընտրական օրենսգիրքը և ընտրական ողջ պրոցեսը լինի լեգիտիմությունից դուրս: Բայց մենք իրանց էդ կոմբինացիան կռահեցինք»:


Թալինից Մարալիկ ճանապարհին Մաստարա, Լանջիկ և Սառնաղբյուր համայնքների բնակիչները կանգնեցնում էին ավտոշարասյան ընթացքը և լուսանկարվում Փաշինյանի հետ, տալիս էին իրենց հուզող հարցերը: Անի համայնքում բնակիչները բարձրացրին համայնքի ղեկավարի հրաժարականի հարցը․ այստեղ արդեն մի քանի ամիս շարունակվում են բողոքի ակցիաները, բնակիչները պահանջում են Մարալիկի հանրապետական համայնքապետի հրաժարականը, հայտարարեցին, որ կան բռնաճնշումներ: Փաշինյանը հակադարձեց, թե՝ նոր Հայաստանում որևէ մեկը չի կարող ճնշել ընտրողին:
Մարալիկում վարչապետի պաշտոնակատարը անդրադարձավ նաև Ղարաբաղյան հակամարտությանը, նշելով, որ այս պահին կարևոր է, որ հստակեցվի բանակցային գործընթացում Ղարաբաղի կարգավիճակը: «Հետևողական ենք լինելու՝ Ղարաբաղին որպես բանակցային լիարժեք կողմ, որպես հակամարտության հիմնական կողմ բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հարցում, - հայտարարեց Փաշինյանը: - Չի կարող լինել Ղարաբաղի հարցի կարգավորում, առանց Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման և մենք ասում ենք, որ Ղարաբաղի հարցում մեր ժողովրդի և մեր կառավարության ցանկությունների և մտադրությունների միջև չկա միլիմետրի անգամ տարբերություն»:

Դիտվել է՝ 777

Մեկնաբանություններ